Panorama.am-ը գրում է.

Լրագրողների նկատմամբ բռնություններն ավելացել են։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

Նա նկատեց, որ վերջին ժամանակաշրջանում հասարակության կողմից  հաճախակի են դարձել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը։

«Փողոցային ցույցերի ժամանակ, երբ լրագրողները կատարում են  իրենց մասնագիտական պարտականությունը  փորձում են խոընդոտել նրանց աշխատանքին՝ հայհոյանքներ են հնչում, բռնության փորձ է կատարվում՝ վնասելով աշխատանքային գործիքները։ Վերջին ժամանակները , ցավոք, նման դեպքերը հաճախակի են դարձել»,- ասաց Դոյդոյանը։

Համեմատության համար  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ  նախկինում բռնություն կիրառվում էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից,սակայն  հիմա սովորական քաղաքացիների կողմից է այն իրականացվում։

«Երևույթը բացասական եմ գնահատում, քանի որ մարդիկ անհանդուրժող վերաբերմունքով են լցված լրագրողների նկատմամբ։ Եթե դա պրոիշխանական ցույց է, ապա ընդդիմության շահերը երկայացնող լրատվամիջոների նկատմամբ է այդ վերաբերմունքը և հակառակը»,-նշեց Դոյդոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել