Aysor.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները սկսել են ապահովել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը՝ նախապատրաստվելով նոր գյուղատնտեսական սեզոնին: Ֆերմերները սկսել են աշխատել Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող հողերում:

«Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողերով: Մենք այժմ գտնվում ենք այդպիսի խաղողի այգիներից մեկում, որտեղ մինչև սահմանազատման գիծ 20 մետրից էլ պակաս է», - ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:

«Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում՝ սեզոնին նախապատրաստվելու նպատակով: Ռուս խաղաղապահներն ապահովում են նման աշխատանքների համակարգումը և իրականացումը: Աշխատանքային տարածքում իրավիճակը հանգիստ է, կողմերի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել», - ավելացրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել