Hraparak.am-ը գրում է.

Այսօր դերասան Հովհաննես Ազոյանը հերթական գրառումն է արել՝ խաղաղության կոչերով և արձագանքել է նախորդ գրառման պատճառով իրեն հայհոյողներին եւ քննադատողներին։ Գրառման վերջում Ազոյանը նշել է, որ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, իմացել է, որ որդի է ունենալու։ Անգամ նշել է, որ որդու անունը պատրաստվում են Արամ Լուի դնել։

Քանի որ Ազոյանը մի քանի տարի առաջ բաժանվել է առաջին կնոջից՝ Մերի Ազոյանից, մենք փորձեցինք ճշտել, թե ով է դերասանի ընտրյալը, ում հետ է նա պատրաստվում որդի ունենալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հովհաննեսի ընտրյալը Հասմիկ Հովսեփյանն է եւ նրանց որդին լույս աշխարհ կգա հունիս ամսի սկզբին։

Ով է Հովհաննես Ազոյանի ընտրյալը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել