Aysor.am-ը գրում է.

ԱԱԾ աշխատակիցներն այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։

Բարձագույն դատական խորհրդում այս հարցը դեռ չի քննարկվել։

«Ես բազմաթիվ անգամներ իմ հանրային խոսքում ասել եմ ու իմ կարծիքը չի փոխվել՝ ես դրա դեմ պայքարողն եմ, երբ որ դատարանի վրա ճնշում է լինում։ Հիմա, եթե մենք Բարձրագույն դատական խորհրդում քննարկենք ու գնահատենք դա ճնշում, անպայման ԲԴԽ-ն իր ամբողջ գործիքակազմով դրան կարձագանքի», - Aysor.am-ին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նա ասաց, թե ԲԴԽ-ն նման փաստեր ունենալու դեպքում մի գործողություն ունի անելու՝ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի։

«Այլ լիազորություն Բարձրագույն դատական խորհուրդը, ցավոք սրտի, չունի», - նշեց Վարդազարյանը։

ԲԴԽ նախագահն ընդգծեց՝ միգուցե, ինքը փոքր-ինչ ռոմանտիկ է, բայց վստահ է՝ ոչ մի կերպ հնարավոր չէ դատավորների վրա ճնշում գործադրել։

«Դատավորները շարունակելու են ինքնուրույն որոշումներ կայացնել՝ հաշվի չառնելով որևէ քաղաքական կոնյունկտուրա», - նշեց ԲԴԽ նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել