News.am-ը գրում է․

Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է արել «թաղել անցյալը» եւ համագործակցել, հաղորդում է AP-ը:

Գեներալ Քամար Ջավեդ Բաջվան շեշտել է, որ Հնդկաստանը պետք է ստեղծի «նպաստավոր միջավայր», իսկ Վաշինգտոնը պետք է իր դերը խաղա տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման գործում:

«Մենք զգում ենք, որ ժամանակն է թաղել անցյալը եւ առաջ շարժվել»,-ասել է Բաջվան Իսլամաբադում կայացած համաժողովի ժամանակ: «Սակայն մեր հարեւանը (Հնդկաստանը) ստիպված կլինի բարենպաստ պայմաններ ստեղծել, հատկապես Հնդկաստանի կողմից օկուպացված Քաշմիրում»,-ասել է նա:

Հնդկաստանը եւ Պակիստանը վերահսկում են Քաշմիրի հյուսիսային շրջանի որոշ տարածքներ, բայց երկու երկրներն էլ լիովին հավակնում են Հիմալայան տարածաշրջանին, ինչը պատճառ է դարձել նրանց միջեւ բախումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել