Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ դերասանուհի Մերի Երեմյանն «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում այլևս չի նկարահանվում։ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվել են և Մերին միացել է նախկին թիմին, իսկ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում դերասանուհու նկարահանումները կիսատ են մնացել։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր՝ Մերին նկարահանումից 1 օր առաջ է տեղեկացրել, որ այլևս չի ներկայանալու նկարահանման։

Tert.am Life-ի հետ զրույցում Մերին ասաց, որ մինչև նախապահանջ ներկայացնելն այդ հարցի շուրջ բանակցել է Ելենա Արշակյանի հետ։  

«Մինչև նախապահանջ ներկայացնելն այս հարցի շուրջ Ելենա Արշակյանի հետ մոտ 10 օր բանակցել ենք և ընդհանուր հայտարարի չգալու ու այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնացել եմ այդ քայլին, որի մասին նույնպես նախապես տեղեկացվել են»,- ասաց Մերին:

Դերասանուհու խոսքով՝ «Ծաղիկներ ձյան տակ» նախագծին միանալուց առաջ նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանին տեղեկացրել է, որ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նախագիծն անավարտ է մնացել, պայմանագիրն էլ դեռ ուժի մեջ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել