Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը Իսահակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գ․ Ջ․-ն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենց շենքի վերելակում անհայտ անձը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ։  Ինչպես հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել