News.am-ը գրում է.

Մենք քննարկել ու պայմանավորվել ենք, որ պատերազմի հետեւանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր բոլոր զինվորներին ապահովելու ենք ժամանակակից ամենաբարձր չափանիշների համապատասխանող պրոթեզներով: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց, թե այդ ծրագրի իրականացումն ինչ ընթացքի մեջ է, ինչին նախարարը պատասխանեց. «Մենք առաջին փուլն արդեն ամփոփել ենք. այդ անձանց կարիքների հմալիր գնահատում ենք իրականացրել միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի  առողջապահական խնդիրներից, գնահատում է իրականացվել նաեւ  նրանց միջավայրային խնդիրների, մասնավորապես, կենցաղային, տնային պայմանների, քանի որ շատ հաճախ տնային որոշակի սահմանափակումներ թույլ չեն տալիս նույնիսկ պրոթեզավորման պարագայում լիարժեք ինտեգրվել կյանքին:

Նաեւ միջազգային պրոթեզարանների հետ ունենք պայմանավորվածություններ , մասնավորապես եվրոպական եւ ամերիկյան, որտեղից ձեռք են բերվելու բազմաֆունկցիոնալ պրոթեզներ: Առաջիկայում խումբ առ խումբ այդ պրոթեզավորումը կիրականացվի եւ զուգահեռ կիրականացվի տնային պայմանների հարմարեցումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել