Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Մերի Երեմյանն այլևս չի նկարահանվի «Արմենիա TV»–ի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում։ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները վերսկսվել են․ Մերին միացել է նախկին թիմին, շարունակում է իր աշխատանքը նախագծում, իսկ «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում նրա նկարահանումները կիսատ են մնացել։

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս մասին առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին և պատմել համագործակցությունը դադարեցնելու հանգամանքների, նոր դերասանուհի ընտրելու մասին։ Նրա խոսքով՝ Մերին նկարահանումից 1 օր առաջ է տեղեկացրել, որ այլևս չի ներկայանալու նկարահանման։

«Սկզբում ուզում եմ ասել, որ մարդը ընտրելու իրավունք ունի։ Ես հարգում եմ դիմացինի իրավունքը: Մերիի չնկարահանվելը իր ընտրությունն էր,– ասաց Ելենան, իսկ հարցին՝ ի՞նչ պայմանավորվածություն ունեին ի սկզբանե, պատասխանեց,– Կարող էի սահմանափակվել իմ նախորդ պատասխանով, բայց քանի որ պատասխանատու եմ հեռուստադիտողի առաջ, ուզում եմ բացատրել ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց, որ Մերին այլևս չի նկարահանվում մեր նախագծում։ Մերին, ինչպես մյուս դերասանները, մասնակցել է քասթինգի, պատմել է, որ իր մասնակցությամբ այլ հեռուստաընկերությամբ նկարահանվող նախագծում տևական ժամանակ է` չի նկարահանվում, դադար է և մեզ մոտ գալուց առաջ իր քայլերը  համաձայնեցրել է նախորդ աշխատավայրի ղեկավարության հետ: Ինձ խնդրել է նաև, որ նախորդ նախագիծը վերսկսվելու դեպքում վերադառնա և մի քանի նկարահանման օրվա ընթացքում ավարտի իր սյուժետային գիծը:  Ես ընդառաջել եմ Մերիին, հարգելով իր աշխատանքը և հասկանալով՝ ինչ է նշանակում կիսատ թողնել  սյուժետային գիծը։ Բայց մեզ համար անակնկալ բացահայտվեց, որ խոսքը ոչ թե մի քանի օրվա, այլ զուգահեռ նկարահանումների մասին է»։

Ելենան նշեց, որ իրենց պայմանագիրը նման բան չի ենթադրում։ «Մերիի և «Արմենիա» հեռուստաընկերության միջև կքնվել էր պայմանագիր, ըստ որի, նկարահանումների ընթացքում իրավունք չունի մասնակցել այլ երկարաժամկետ նախագծի։ Դա հնարավոր չէ և՛ ֆիզիկապես, և՛ սխալ է օրվա մեջ հեռուստադիտողին ներկայանալ երկու տարբեր կերպարներով: Մերիի հետ երբևէ որևէ կոնֆլիկտ չի եղել և չէր էլ կարող լինել, միակ բանը, որ զարմացրեց՝ Մերիի հեռանալու տարբերակն էր:  20-ից ավել նախագիծ եմ իրականացրել և յուրաքանչյուր նախագծի ավարտից հետո դերասաններին շնորհակալություն եմ հայտնել, նույնն էլ իրենք: Մերին նախընտրեց նկարահանման նախորդ օրը՝ երեկոյան, նամակով տեղեկացնել, որ միակողմանի խզում է պայմանագիրը և առավոտյան չի մասնակցելու նկարահանմանը: Ամբողջ խումբը, դերասանները պատրաստվել էին նկարահանումներին, և որքան էլ բարդ էր, չէի կարող թույլ տալ, որ մեկ հոգու պատճառով նախագիծը տուժի: Որոշում կայացվեց, որ առավոտյան կնկարահանվի այլ դերասանուհի»,– ասաց ռեժիսորը, սակայն առայժմ չբացահայտեց, թե որ դերասանուհին է ընտրվել այդ կերպարի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել