«Չնայած ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու մասին» նախագիծը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս չունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

Փաստորեն, իշխանական խմբակցությունը հերթական անգամ չի սպասել, որ մասնագիտական հանձնաժողովից եզրակացություն գա, հեղինակավոր այդ կառույցի կարծիքը համարում են միայն խորհրդատվական բնույթի և որոշել են այդպիսի լուրջ փոփոխություններ կատարել՝ առանց նրանց կարծիքին սպասելու: Սակայն գաղտնիք չէ, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների շուտ անցկացմանը Ընտրական օրենսգիրք կամ Սահմանադրություն փոխելուց հետո, և առաջարկում են գոնե սպասել վեց ամիս:

Եվ թերևս սա է պատճառը, որ այս անգամ իշխանությունները որոշել են անգամ չսպասել եզրակացությանը և փաթեթը դնել շրջանառության մեջ ու խորհրդարանում քննարկել հարցը առանց դրա:

Սակայն նկատենք, որ առաջարկվող փոփոխություններն էական են. պետք է փոխվի ընտրակարգը, կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը, ընտրագրավը և այլն: Հավելենք, որ նախագիծը մշակվել է հենց «Իմ քայլը» խմբակցության կողմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել