«Երեկ լուր ստացանք, որ այսօր վերջապես տեղի կունենա արտահերթ ընտրությունների օրակարգով Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների կոնկրետ օրվա մասին։ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի․ «Առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։ Իսկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ այսօր կամ վաղը  նշանակվա՞ծ է․ կրկին տեղեկություն չունի։ Իրականում առանձնապես հանդիպելու անհրաժեշտություն էլ չկա․ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հրաժարական է տալիս, իսկ Ծառուկյանը՝ որ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, և ԱԺ-ն գնալու է լուծարման։

Խնդիրը ժամկետներին է վերաբերում՝ Փաշինյանը փորձում է համոզել ընդդիմությանը, որ ընտրություններն աշնանը անցկացնեն․ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից միայն վեց ամիս հետո կարելի է ընտրություններ անել։ Եթե անեն ամռանը, ապա միայն՝ հին օրենսգրքով, ինչը նշանակում է անցողիկ բարձր շեմ՝ 5 տոկոս, և ռեյտինգային համակարգ։ Հին օրենսգրքի դեմ, ի դեպ, կատաղի պայքար են սկսել սորոսական կազմակերպությունները, որոնք երկու օր է՝ հայտարարություններ են անում։ Սակայն հին օրենսգրքին կողմ են և՛ Ծառուկյանը, և՛ ընդդիմությունը, ինչ-որ տեղ՝ նաև իշխանությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել