Թե ինչպես Ռումինիայի գնչու հուդայականը դարձավ Օսմանյան կայսրության ղեկավարներից մեկը, շատ հետաքրքիր հարց է, բայց իր մահն էլ պակաս հետաքրքիր չէ: Թալիաթին սպանելուց հետո Հունգարիայի մի հուդայական՝ Արմին Վամբերին հայտնեց, որ իր մահվանից երեք օր առաջ Թալիաթից մեծ հարցազրույց է վերցրել, որտեղ նա, ի թիվս այլ բաների, պնդել է, որ հայոց ցեղասպանության հարցում հիմնական պատվիրատուները գերմանացիներն էին: Սա ուշագրավ է, որովհետև մոտ հարյուր տարի անց պարզվեց, որ սույն Վամբերին Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության գործակալ էր, նա, ի թիվս այլ հանձնանարարականների, Լորդ Պալմերսոնի պատվերով ստեղծել էր պանթուրքիզմի գաղափարախոսությունը, ինչն օրինաչափ էր, քանի որ Վամբերին համարվում էր իր ժամանակաշրջանի հեղինակավոր թուրքագետներից մեկը: Հետևաբար զարամանալի չպիտի լինի նաև այն, որ հենց Վամբերին էր պնդում, որ եղել էր հարցազրույց, որի մասին ոչ մի ապացույց չկա, ու որ Թալիաթը գերմանացիներին է մեղադրել:
Ցավոք իրականությունն արդեն հնարավոր չէր պարզել, քանի որ Թալիաթին սպանեց Սողոմոն Թեհլերյանը: Ու ինձ միշտ հետաքրքիր է եղել` ինչու՞ մեր թշնամիներին միշտ սպանել են ոչ թե ոճրագործության ժամանակ, երբ դա դեռ կարող էր ինչոր բան փրկել, այլ դրանից հետո, երբ սպանությունն արդեն ոչինչ չէր փոխում, իսկ Թալիաթի դեպքում նույնիսկ օգնում էր իրականությունը թաքցնել:
Հիմա էլ նայում եմ բոլորը դավաճանի մահն են պահանջում, բայց մեկը ռեալ քայլ չի ձեռնարկում: Ռեալ քայլերը լրիվ այլ ուղղությամբ են ձեռնարկվում: Ինչպես միշտ:
Լավ ես թույլ էի, ինձ ծալին տարան, ընդ որում մի քանի անգամ: Լավ բա մնացածը՞... երեք նախագահներ, գենշտաբ, 40 գենեռալ, մեկ 130 տարեկան կուսակցություն, եքյա մեծահարուստներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել