Hraparak.am-ը գրում է.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից Hraparak.am-ն այսօր հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ «Սպայկայի» սառնարան-մեքենաներում դեռ զինվորների մարմիններ կան, և այդ մեքենաները մինչ օրս կանգնած են դիահերձարանների մոտ, մասնավորապես՝ Մեծամորի դիահերձարանի։
«Դա «Սպայկայի» սառնարանը չէ, Մեծամորում, այո, ունենք մեր դիահերձարանը, և պահպանվում են դիակները էնտեղ»,-ասաց նախարար Ավանեսյանը։
Իսկ քանի՞ մարմնի մասին է խոսքը, նախարարը դժվարացավ ասել։ Հարցին՝ եթե «Սպայկայի» սառնարանները չեն, ապա ո՞ր ընկերության սառնարանների մեջ են պահվում այդ մարմինները, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Դրանք այլ ընկերության մեքենա չեն, դա Մեծամորին է պատկանում»։
Նկատեցինք, որ լուսանկարներ կան, որոնցում երևում է՝ դրանք «Սպայկայի» ռեֆռեժեռատորներն են, Ավանեսյանն ասաց, որ ինքը չգիտի՝ ինչ լուսանկարի մասին է խոսքը, ըստ նրա՝ դրանք Մեծամորի դիահերձարանի հատուկ սառնարաններն են։