News.am-ը գրում է․

WhatsApp մեսենջերը կդադարի աշխատել iOS 9 եւ ավելի հին համակարգով աշխատող iPhone սմարթֆոնների վրա, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով WABetaInfo-ն:

Այդպես, iOS-ի համար 2.21.50.11 հավելվածի վերջին բետա տարբերակում iOS 9 օպերացիոն համակարգի աջակցությունն այլեւս չկա: GizChina-ն պարզաբանում է, որ iPhone 4 եւ 4S մոդելները կարող են աշխատել iOS 9-ով, որը թողարկվել է 2015 թվականին:

WhatsApp-ի պաշտոնական ռեսուրսում այս տեղեկատվության հաստատումը դեռ չի հայտնվել, սակայն IPhone-ի օպերացիոն համակարգերի պաշտոնական ցուցակում նշվում են միայն iOS 9-ը կամ ավելի նոր տարբերակները:

WhatsApp-ի կողմից բջջային սարքերի աջակցության վերջին կրճատումը տեղի է ունեցել 2020-ի փետրվարին: Դրանից հետո WhatsApp-ն աշխատել է միայն Android 4.0.3 կամ ավելի բարձր, կամ iOS 9, KaiOS 2.5.1 եւ ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների վրա: Հին օպերացիոն համակարգերի օգտվողները չեն կարող գրանցվել մեսենջերում եւ օգտագործել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել