Նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսելու նախապատերազմյան, պատերազմական և հետպատերազմական իրադրության պատասխանատվությունը, իր խնդիրն է․ եկեք ազնիվ լինենք, այլ բան իրենից սպասելի էլ չէր։
Դավաճանի խարան կրելը սերնդից սերունդ է փոխանցվում, իսկ Արմեն Սարգսյանի ընտանիքն այդ պիտակը տասնամյակներով կփոխանցի իր սերունդներին։ Կրկնում եմ՝ դա եղել է Արմեն Սարգսյանի գիտակցված որոշումը։
Սրանով Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն անկարող են կասեցնել իշխանության հեռացման դեմ ծավալված պայքարը, խաղից հանել Օնիկ Գասպարյանին և առհասարակ, առողջ ուժերին, այլ լրիվ հակառակը։
Վարչապետի և նախագահի կուլիսային պայմանավորվածությունը նոր ակտիվություն է հաղորդել քաղաքական ուժերի ծավալած պայքարին, իսկ զինված ուժերը հետպատերազմական ծանր տռավմայից հետո վերականգնման, առողջացման, համախմբման փուլ են մտել։
Զինված ուժերի ներսում տեղի ունեցող այս գործընթացները քաղաքական հանգուցալուծումից հետո պարարտ հող են լինելու՝ բանակի վերակազմավորման, բարեփոխումների գործընթացներն արդյունավետ հուն մտցնելու և հաջող ընթացք ապահովելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել