Իջևան քաղաքի բնակիչները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը և պահանջում են մարզպետ Հայկ Չոբանյանին, քանի որ մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու մասին լուրերն այդպես էլ հստակ հերքում կամ մեկնաբանություն չստացան։

Մարզպետի փոխարեն դեպքի վայր է եկել ագրեսիվ տրամադրված մի կին, որը փորձում է սադրել հավաքվածներին՝ նշելով, թե էական չի՝ ում է պատկանում հողը, կարևորը, որ պատերազմ չլինի։ Կինը բացահայտ վիրավորում է հավաքվածներին և իրավիճակը տանում է կոնֆլիկտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել