Tert.am-ը գրում է․


Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը երկրի նախագահի նախկին օգնական, Դոնեցկի աշխարհազորայինների նախկին հրամանատար Ախրա Ավիձբային և նրա 5 թիկնապահներին մեղադրել է պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մտադրության համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Ավելի վաղ դատարանը մեկ ամսով ձերբակալել էր Ավիձբային և նրա թիկնապահներ Գալեխ Հասանովին, Ասլան Գուատիժևին, Ստանիսլավ Կուլտին և Անդրեյ Լոկտիոնովին, ևս մեկի՝ Վլադիմիր Շչերբակովի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց, որը կապված չէր ազատազրկման հետ:

Ավելի վաղ իրավապահ մարմինները բերման էին ենթարկել Ավիձբային, ով հայտարարել էր քաղաքական շարժում ստեղծելու մասին, և նրան հարցաքննության էին բերել պետական անվտանգության ծառայություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ավիձբայի հետ միասին բերման է ենթարկվել 5 օտարերկրյա քաղաքացի, իսկ նրա տանը հայտնաբերվել էր հրազեն և զինամթերք: Նրանց նկատմամբ  հարուցվել է քրեական գործ, որով նրանց սպառնում է ազատազրկում ՝ 2-6 տարի ժամկետով: Փաստաբանների խոսքով՝ ձերբակալության առաջին օրվանից Ավիձբան հրաժարվել է սննդից և ջրից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել