Tert.am-ը գրում է.

Թշնամի պետության ղեկավարը դարձյալ հոխորտում է, մատ թափ տալիս մեր խեղճ ու կրակ իշխանության վրա, սպառնում, թե Զանգեզուրով ճամփա չտաք, կստիպեմ՝ կտա՛ք։ Դե մեր իշխանությունն էլ, ականջները կախ, սուս ու փուս լսում է Բաքվի բռնապետի բարբաջանքն ու ծպտուն չի հանում։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը:

«Այնքան թուքումուր տվեցինք, Արտգործնախարարության մամուլի քարտուղարի մակարդակով մի թեթև պատասխան տվեցին, թե բա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի մասին խոսք չկար․․․ Իսկ ու՞ր է մեր դուխով վարչապետը, որ գոռում էր՝ վերջ թավիշին, ու՞ր է վարչապետի դուխով շրջապատը, որ չեն կարողանում իրար գլխի հավաքվել, իրենց սիրելի վարչապետին դուխ տան, որ թուրքին պատասխան տա, թափ տվող ձեռքը կտրի ու….։ Լավ, բանակից զատ...քանի որ բանակը՝ իշխանությա՛նը չէ... չունի՞ Փաշինյանի իշխանությունը՝ ազգային արժանապատվություն, գիտակցություն, սրբություն, պետական մտածողություն ունեցող գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որ կարողանա թուրքին պատասխանել, լեզուն քոքից կտրել, թե՞ իրապե՛ս Փաշինյանը մինչև վերջ զիջել է ամեն ինչ Ալիևին, թեկուզև՝ բանավոր»,– ասել է նա։

Աբրահամ Գասպարյանը նշել է, թե փաստ է, որ Փաշինյանի իշխանությունը միայն կոկորդ ճղելու մե՛ջ է վարպետացել, այն էլ՝ փողոցում, այն էլ՝ ինֆորմացիոն հոսքերին անծանոթ մարդկանց մոտ։ «Այն որ նրա անուղեղ ֆեյքերը մինչև հիմա բերանները բացած հայհոյում են աջուձախ, որ մենք տեղեկատվական տեռոր ենք անում, որ չկա՛ նման բան, դա է՛լ հասկացանք...ավելի շուտ՝ սովոր ենք...բայց որ օրը ցերեկով՝ ռուս զինվորականները մտնեն Տավուշ, թուրքերն ակտիվորեն խոսեն՝ մեկ տասնյակից ավելի գյուղի վերադարձի մասին, Փաշինյանի իշխանական հարճերն էլ ճչան, թե բա՝ դեզինֆորմացիա մի՛ տարածեք, սա արդեն լկտիություն է: Ադրբեջանցիները 3-րդ երկրի միջոցով՝ տարբեր կազմակերպությունների են բաց թողել Սյունիքի տարբեր քաղաքներ և իշխանությունը՝ սովորույթի ուժով, լկտիորեն ստում է ու շարունակում ժողովրդին թմբիրի մեջ պահել»,– ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել