Tert.am-ը գրում է.

Երեք օր շարունակ ամբողջ վարչական ռեսուրսը և հսկայական ֆինանս գործի դնելով՝ իշխանությունը մարտի 1-ի հանրահավաքին ընդամենը մոտ 15 հազար մարդ հավաքեց, դա վկայում է, որ վարչապետը հանրային աջակցության ռեսուրս չունի՝ ի տարբերություն 2018-ի հոկտեմբերի, երբ նա մարդկանց ուղղորդեց ԱԺ-ի շենքի վրա. Փաշինյանը չի կարողանում անգամ Սյունիք գնալ, Երևանի վարչական ռեսուրսն իրենը չէ, այսինքն՝ երկրի մի մասն այլևս նրան չի ենթարկվում, ԳՇ-ն և զորքերը պահանջում են նրա հրաժարականը, նրա հսկողության տակ չեն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Դատախազությունը չեզոք դիրք է զբաղեցրել՝ տեսնելու, թե կշեռքի որ նժարն ավելի ծանր կլինի, ամեն դեպքում՝ մինչև պատերազմը այն անվերապահորեն ենթարկվում էր Փաշինյանին, այսօր մասնակիորեն է ենթարկվում, այլապես ԳՇ պետի դեմ արդեն քրեական գործ հարուցված կլիներ։ ԱԱԾ-ն ևս ամբողջապես նրա հսկողության տակ չէ։ Փաշինյանը որոշակիորեն վերահսկում է ոստիկանության վերնախավին և ԱԱԾ-ի մի մասին, նաև մարզպետներին։ Նա դեռևս միայն Գյումրի և Սյունիք է գնացել, մենք չգիտենք՝ այլ վայրերում նրան ինչպես կընդունեն»,- ասել է քաղտեխնոլոգը:        

Ըստ Բադալյանի՝ Փաշինյանը զրկվել է իր հենարաններից, միայն ԱԺ-ի մեծամասնությունն է նրան ենթարկվում. «Եթե առաջ նա հեծանիվով էր գործի գնում, հիմա՝ հարյուրավոր ոստիկանների հսկողությամբ։ Հանրահավաքներով չէ, որ վարչապետին հնարավոր է հեռացնել, ճանապարհային քարտեզը նրան օրեցօր թուլացնելով, ստորացնելով հեռացնելն է, բանակն արդեն նրան չի ենթարկվում, մյուս ուժայինները տեսնում են դա։ Նա ոչ միայն չի կարողանում հեռացնել ԳՇ պետին, այլև ՊԲ-ից են միանում հայտարարությանը, բոլորը տեսնում են, որ թագավորը մերկ է և սկսում են չկատարել նրա հրամանները, որից հետո ընդդիմությունը մտնում է կառավարության շենք և ասում, որ վարչապետն այլ մեկն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել