Panorama.am-ը գրում է.

Իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի վրա. Ղազինյան

«Սահմանադրությամբ  Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու որևէ ընթացակարգ սահմանված չէ, այսինքն՝  ի սկզբեն առոչինչ գործընթաց է»,- ԱԺ մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկության ու նախագահի քայլերի մասին։

Նրա խոսքով, ժամկետները՝ 3 օր, 5 օր 8 օր, յուրաքանչյուրը վերցնում է օրենքի  մի դրույթ ու դրա վրա ժամկետներ կառուցում։ Ա. Ղազինյանն ասաց, որ իշխանությունները փորձեցին նշանակման ընթացակարգը կիրառել նաև ազատման վրա, բայց դա ապօրինի է ու հակասում է Սահմանադրությանը։

«Այլևս իրավական չէ, տեղափոխվել է քաղաքական հարթություն»,- ընդգծեց նա։

Ա. Ղազինյանը նշեց, որ նախագահը Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մինչև մարտի 8-ը ժամանակ ունի որոշում կայացնելու, կսպասեն մինչ այդ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել