Tert.am-ը գրում է.

Մարտի 8-ը պետք է տոն լիներ, բայց այս կոտրված մեջքով, պարտված երկրում, քաոսի մեջ, անհայտ հեռանկարով, բացարձակապես տոնի մասին խոսելու բարոյական, հոգեկան մթնոլորտ չկա և այսօր թե՛ մեր պարտության, թե՛ հպարտության, թե՛ արժանապատվությունը վերագտնելու սահմանը անցնում է Եռաբլուրով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում առաջ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ, ցույց է տալիս, որ  պարզապես երկրում իշխանություն չկա, թուրքի շնչառությունը Տավուշում է, երկրում անտերություն է և քաոս, և որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի տալիս՝ ոչ «ուսապարկերը», ոչ էլ տխրահռչակ վարչապետը, կառավարությունը կամ ԱԱԾ–ն։ Մինչ նրանք ֆեյքեր են որսում, Կապանում թուրքերը շրջապտույտի են դուրս եկել և չգիտենք, թե ինչ է կատարվում Տավուշում»,–ասաց նա։

Լիլիթ Գալստյանը նշեց, որ երկիրը քաոսի մեջ է և անդունդի եզրին, և մեր  պետականության մնացորդները փրկելու համար ազգային համախմբում է հարկավոր։ «Սա պետության բացահայտ կորուստ է»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել