Tert.am-ը գրում է.

Չինաստանում հաջողությամբ իրականացվել է 500 տոննա հզորությամբ հրթիռային շարժիչի փորձնական արձակումը, որն աշխատում է հեղուկ թթվածնով և կերոսինով: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական ընկերությունը:

«Սա ազդարարում է Չինաստանի նոր առաջխաղաղացումը հրթիռային շարժիչի առանցքային տեխնոլոգիաներում և ամուր հիմք կստեղծի մեծ ծանրաբեռնվածությամբ հրթիռակրի հետագա մշակման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Նորագույն շարժիչն ամբողջությամբ թվայնացված է և կառավարման թվային համակարգ ունի, ինչը 3 անգամ ավելի մեծ ուժ է ապահովում, քան 120 տոննա հզորությամբ շարժիչը, որն աշխատում է հեղուկ թթվածնով և կերոսինով: Չինական ընկերությունից հայտնել են, որ հրթիռային շարժիչի աշխատանքային հատկությունները հասել են առաջատար միջազգային մակարդակի:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել