Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։
Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։
Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։
Լո՞ւրջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել