Tert.am-ը գրում է.

Այն, ինչ տեղի ունեցավ, բնութագրում է սահմանադրական կարգի առանցքային բաղադրիչների առնչությամբ ներկայիս իշխող քաղաքական ուժի ցածրակարգ պատկերացումների մասին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրելուն:

Ինչ վերաբերում է այդ առնչությամբ պատգամավորների հիմնավորումներին, նա ասաց, որ այդ ամենը անգամ մոտավոր աղերս չուներ քաղաքական գործընթացների տարրական նորմերի հետ, պատգամավորները չէին էլ թաքցնում, որ իրենք չեն պատրաստվում հարգել օրենքը։ «Սակայն էականն այս ամենի մեջ դատական իշխանության անկախությունը հնարավորինս խարխլելու, դատավորների նկատմամբ անհարկի անվստահություն սերմանելու, իսկ արդյունքում այն վերահսկելի ու կառավարելի դարձնելու անթաքույց միտումն էր, ինչում, վստահ եմ, զգալի հաջողություն չի գրանցվի։ Արդյունքում ոչ միայն տուժեց դատական համակարգը, այլև ողջ սահմանադրական կարգը, որի բաղադրիչներից մեկը նաև իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքն է։

Հավանաբար, շատերը չնկատեցին, որ «նախկինների» մասին մշտապես խոսողները, անգամ անտեսեցին այն թեկնածուին, որն իր գիտակից կյանքում նախկինում երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել, իրավագիտության դոկտոր է, ճանաչված ու հարգված դասախոս»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է փորձում անել «Իմ քայլը» իր գործողություններով դատական համակարգում, ի՞նչ միտում է տեսնում, Գևորգ Դանիելյաը պատասխանեց, որ դատավորներին հնազանդեցնելու միտումը բնավ նոր չէ, այն պարզապես էլ ավելի է հրատապ դարձել։ Նա նկատեց, որ հետպատերազմյան շրջանում սկիզբ առած քաղաքական զարգացումներին զուգահեռ ամեն կերպ փորձ է արվում բացառապես իրավական գնահատականի և քննության ենթակա հարցերը տեղափոխել զուտ քաղաքական գնահատականների հարթություն, և այս համատեքստում այլակարծությունը դիտարկվում է որպես վտանգավոր երևույթ, ինչի դեմ պայքարում կյանքի են կոչվում անթուլատրելի իրավական գործիքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել