Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը:
Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ:
Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին (այս տեսանյութում մեջբերել եմ դրանց միայն մի մասը` «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ չունեցող» և այլն):
Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում (ապացույցները կից տեսանյութում են):
Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել