Tert.am-ը գրում է․

Փարիզի ոստիկանությունը Սենի ափին հանգստացող մեծ թվով քաղաքացիների շաբաթ ստիպել է հեռանալ գետափից, քանի որ վերջիններս չէին պահպանում սոցիալական հեռավորությունն ու այլ կանխարգելիչ միջոցառումները: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:

«Սանիտարական միջոցառումները, որոնք ընդունվել են «Քովիդ-19»-ի տարածումը կանխելու համար, չեն պահպանվում Սենի ափամերձ հատվածներում: Իրավապահ մարմինները ստիպված են միջամտել՝ կանխելու համար այդ հավաքները»,- ասվում է ֆրանսիական ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել