168.am-ը գրում է․

Ուկրաինայից հայուհի ջութակահար Կարոլինա Վանոյանը դարձել է դափնեկիր «Golden Talents of Madrid 2021» միջազգային երաժշտական մրցույթում, որն Իսպանիայում անցկացվում է ամեն տարի: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Մրցույթին 11 երկրից 1200 մասնակից ժյուրիին է ներկայացրել իր երաժշտական ծրագիրը: Համավարակով պայմանավորված մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով: Մասնակիցների աշխատանքները ժյուրիի անդամները դիտարկել են 10 օր: Վերջնական արդյունքներով Կարոլինա Վանոյանը դարձել է երկրորդ աստիճանի դափնեկիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել