Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել նախագահ Ջո Բայդենի առաջարկած տնտեսության աջակցմանը հատկացվելիք 1.9 տրիլիոն դոլարի նախագիծը:

Ինչպես հայտնում է CNN-ը, նախագծի շուրջ քննարկումները 12 ժամ են տևել: Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 50 սենատոր, դեմ՝ 49-ը:

Նշվում է, որ առաջարկի քննարկման ժամանակ մի շարք փոփոխություններ են արվել նախագծում, և այն հետ կուղարկվի Ներկայացուցիչների պալատ՝ վերջնական քվեարկության համար, որը տեղի կունենա երեքշաբթի: Այնուհետև նախագիծը կուղարկվի Բայդենին, ում ստորագրելուց հետո այն կմտնի ուժի մեջ:

Ենթադրվում է, որ տնտեսական օգնության փաթեթով նախատեսված 1.9 տրիլիոն դոլարը կհատկացվի պատվաստման ազգային ծրագրի զարգացմանը, դպրոցների անվտանգ վերաբացմանը, փոքր բիզնեսի աջակցմանը, գործազրկության և երեխաների նպաստների ավելացմանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել