Panorama.am-ը գրում է.

Բավականին ծանր վիճակ է և  հասարակության պառակտումը շարունակում է ընթանալ՝ թե  երևացող, թե  ծածուկ ազդեցությունների կողմից։ Panorama.am-ի հետ վերլուծելով հասարակության շրջանում ձևավորված հոգեբանական վիճակը, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Նրա խոսքով՝ հասարակության շրջանում թուլացել է վտանգի զգացողությունը, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ։

«Վտանգի զգացողությունը մեր ժողովրդի ինչ-որ մի հատվածի մոտ թուլացել է։ Սա նշանակում է, որ մարդկանց մոտ հոգեբանական ինքնապաշտպանությունը թուլացած է, չեն պատկերացնում վտանգի ահագնությունը։

Ինչ-որ մի հատվածը, որը ռեալ գնահատում է իրավիճակը, չի կարողանում տանը նստել՝ Բաղրամամյան պողոտայում է։ Ինչ-որ մի հատված էլ կա, որոնց հետ առնչվում ենք հաճախ, մարդիկ անընդունելի են համարում ստեղծված իրավիճակը, բայց մի տեսակ տանը նստած սսպասում են, մասնակցություն չեն ունենում իրենց տեսակետը հայտնելու կամ աջակցություն թեկուզ հենց Հայրենիքի փրկության շարժմանը։

Իսկ մարդկանց մի հատվածի մոտ էլ նկատվում է խեղված գիտակցություն։ Մարդիկ զոհերն են մոռանում, կորցրած հայրենիքն են մոռանում ։ Առաջ,եթե հիշում եք,սահմանին մի զոհ էինք ունենում, բոլորս դրա համար ցավ էինք ապրում։ Հիմա այսպիսի մասշտաբի կորուստներ, երբ հայրենիքի մի մասը պոկում ու տալիս են թշնամուն, էլի մարդիկ հակված են  լավ բանի սպասելուն»,-նկարագրելով հասարակության շրջանում ստեղծված իրավիճակն ասաց հոգեբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել