Tert.am-ը գրում է.

Երեկվա դրությամբ իշխանությունները չհայտարարեցին, որ նրանք իրավունքի ուժով համարում են Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցված: Փաստն այն է, որ մենք ունենք հինգ տարի ժամկետով նշանակված անձ, և չեմ պատկերացնում, թե ինչ տարբերակ կարող է լինել, որ   իրավունքին հակառակ գնալով՝ 5 տարվա ժամկետով նշանակված անձի լիազորությունները դադարեցվի. Բաղրամյան պողոտայում Tert.am–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի հետ հակամարտությունում առավել կոշտ դիմադրություն, Մելիքյանը նշեց, որ խոսքը վերաբերում է, ոչ միայն Գլխավոր շտաբին, այլ նաև բանակային բոլոր կորպուսներին, վաշտի հրամանատարներին, որոնք միացել են հայտարարությանը, այսինքն՝ խոսքը  Զինված ուժերի մասին է։ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, թե չի կարծում, որ ինչ -որ մեկը Զինված ուժերի հետ կարող է գնալ կոշտ դիմակայության. «Հայտարարություններ կարող են հնչել դրանից այն կողմ, այս փոքր քաղաքական խմբակը չի կարող գնալ»:

Հարցին, թե խոսում են արտահերթ ընտրությունների մասին կոնսուլտացիաներ են իրականացվում, ընդդիմադիրներից ոմանք ընդունում են, ոմանք՝ ոչ, արդյո՞ք այս իշխանությունները կարող են կազմակերպել ընտրություններ, Մելիքյանը պատասխանեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել