Tert.am-ը գրում է.

Մեր հասարակությունը «նոկաուտի» մեջ է հայտնվել երկրի դավաճանական իշխանության գործողությունների հետևանքով, բայց աստիճանաբար սկսում է արթնանալ: Այս մասին ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ մենք կորցրել ենք ՀՀ-ն, այդպիսի պետություն այլևս գոյություն չունի, որովհետև այդ պետության իմաստը, գոյաբանությունը կապված էր Արցախի հետ:

«Այն մեզնից գողացել են՝ դավաճանական իշխանությունների գործունեության հետևանքով: Մենք այժմ գտնվում ենք նոր իմաստի, գոյաբանության որոնումների մեջ: Ինչքան էլ փորձենք այլ իմաստ գտնել, չի ստացվելու: Իմաստ ինչպես եղել է Արցախը, այնպես էլ կա: Մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան՝ Ղարաբաղի հարցում ունեցել ենք շատ լավ իրավիճակ թե՛ դիվանագիտության  ոլորտում, թե՛ տարածքային առումով, թե՛ մարդկանց անվտանգության առումով: Այդ ամենը ՀՀ դավաճան իշխանությունների ստահակության, ապաշնորհության հետևանքով կորցրել ենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ լավ երկիր ստեղծելու համար կա կարևորագույն նախապայման՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ պետք է հեռանա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում իր օրոք, Միհրան Հակոբյանն ասաց՝ չի կարող ՀՀ-ում լինել ընտրություն, որը կանցկացնի երկիրը դավաճանած, կապիտուլացրած, հազարավոր մարդկանց «գլուխ կերած» անձնավորությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել