Tert.am-ը գրում է.

Թշնամին մեր հայրենիքը բզկտում է և կտոր-կտոր անում, սահմանամերձ գյուղերը, բնակավայրերն այլևս խոցելի են հակառակորդի համար, առաջնային թիրախն իրենց համար Սյունիքին է, բայց դրանով իրենք չեն բավարարվելու, անցնելու են Տավուշին, Վարդենիսին, Եղեգնաձորին, այդ մահաբեր ամպը մեր երկնքում է, օրվա իշխանությունները որքանո՞վ են կարողանում համարժեք գնահատել և դիմագրավել այդ մարտահրավերներին. Պաշտպանության նախարարության դիմաց ի պաշտպանություն Գշխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ակցիայի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

«Նորություն չէ, որ դիլետանտ կառավարման հետևանքով կնքվեց խայտառակ կապիտուլյացիոն ակտը, և միակ օղակը, որ այսօր այդ կորուստներին փորձում է դիմագրավել և այդ սպառնալիքները չեզոքացնել, ԶՈՒ-ն է, օրվա իշխանությունները ցանկանում են գլխատել Զինված ուժերի ամբողջ հրամանատարական կազմը, և պատահական չէ, Զինված ուժերի ԳՇ հայտարարությունը, որին միացավ նաև զորամասի հրամանատարական կազմը»,-ընդգծեց նա:

Նահապետյանի խոսքով՝ զգացմունքներով և դիլետանտությամբ կատարվող նշանակումները և հեռացումներն առաջացրին ամբողջ աշխարհի և Ալիևի հեգնանքը իշխանությունը ներկայացնող անձի նկատմամբ.

««Իսկանդեր»-ի մասին հերթական ցնդաբանությունը դուրս տալուց հետո Հայաստանի կողմից որևիցե արձագանք չեղավ և «քավության նոխազ» եղավ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Այս անձանց համար պատասխանատու պաշտոններում գտնվող այդ անձինք օգտագործված թաշկինակի նման դեն են նետվում, իրենց իշխանության օրոք փոխվել է երկու ԳՇ պետ, ԱԱԾ մի քանի տնօրեն, հետախուզության և հակահետախուզության վարչությունների պետեր և այսօր Ադրբեջանի և Թուրքիայի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ դա ԶՈՒ Գլխավոր շտաբն է՝ իր հրամանատարական կազմով»:

Նահապետյանը նշեց, որ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ հստակ ընդգծված է Հայաստանի առջև եղած մարտահրավերները և սպառնալիքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել