Tert.am-ը գրում է.

Ես չեմ կարծում, որ այս ճգնաժամը հեշտ հանգուցալուծվող ճգնաժամ է, և չեմ կարծում, որ նրանք, ովքեր կարծում են, որ իշխանություն են, ողջամտություն կունենան հասկանալու պետական և ազգային շահը այն պարագայում, երբ գրեթե բոլոր ազգային ինստիտուտները պահանջում են իրենց օր առաջ հեռացումը։ Հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ զինվորականների ու քաղաքացիների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

«Մենք ամեն օր տեսնում ենք՝ երկիրը շարունակում են հանձնել, այսինքն՝ ոչ միայն խայտառակ պարտության մեղավորն են ու պատասխանատուն են, այլ նաև փորձում են սլաքներն ուղղել բանակի վրա, քավության նոխազներ հորինել և այս եղանակով ինչ–որ ձևով երկարաձգեն իրենց անփառունակ իշխանությունը։ Մենք ամեն օր նոր սպառնալիքներ ենք ստանում մեր թշնամուց, որին, ի դեպ, այս կապիտուլյանտը մինչ օրս էլ երևի համարում է կիրթ ու կառուցողական»,–ասաց նա։

Արման Սաղաթելյանը նշեց, որ չի պնդում, թե բանակին հարցեր չկան։ «Ավելին՝ ես բազմաթիվ հարցեր ունեմ բազմաթիվ զինվորականների, և դրանք պետք է պատասխաններ ստանան, բայց միանշանակ է, որ մարդ, ով հիմնական պատասխանատուն է երկրի անվտանգության, զինված ուժերի և միջազգային դիվանագիտության համար, պարտադիր պետք է արժանի պատասխանը տա՝ և՛ բարոյական, և՛ իրավական հարթությունում»,–ասաց նա և նկատեց, որ իշխանության կողմից  գործ ունենք բացահայտ ցինիզմի և խայտառակության հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել