Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է վստահ մնալ, որ 2021 թվականը կլինի ևս մեկ «կորոնավիրուսային տարի», և որ համաճարակի ավարտին սպասել կարելի է միայն 2022 թ. սկզբին։ Այդ մասին հայտնել է կազմակերպության եվրոպական ստորաբաժանման ներկայացուցիչ Հանս Կլյուգեն։

«2021-ը կրկին կլինի կորոնավիրուսային տարի, սակայն առավել կանխատեսելի և կառավարվող», - ասել է Կլյուգեն։ Ըստ նրա՝ 2020-ին կորոնավիրուսը «խավար էր գիտական և քաղաքական ոլորտներում», մինչդեռ այս տարի մարդկությունն առավել շատ բան գիտի և ստեղծում է վիրուսի դեմ պատվաստանյութեր։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների տվյալների՝ մարտի 5-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 115,2 միլիոն կորոնավիրուսով հիվանդացության դեպք և ավելի քան 2,5 միլիոն մահ։ Հիվանդացության թվով առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 28,8 միլիոն դեպք, երկրորդում՝ Հնդկաստանը՝ 11,1 միլիոն դեպք, երրորդում՝ Բրազիլիան՝ 10,7 միլիոն դեպք, չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն է՝ 4,2 միլիոն դեպք։ Հնգյակն ամփոփում է Մեծ Բրիտանիան 4,2 միլիոն դեպքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել