Tert.am-ը գրում է․

Մենք փորձում ենք արտահերթ ընտրությունների հետ կապված հարցը լուծել բանակցությունների միջոցով ու էլի գտնում ենք, որ բանակին պետք է հանգիստ թողնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի երկվա հանդիպմանը, որից հետո Էդմոն Մարուքյանն ասել էր, որ համաձայնության չեն եկել, կլինի բանակցությունների երկրորդ փուլ:

«Խնդիրների լուծման քաղաքական ճանապարհը ընտրություններն են, կլինեն ընտրություններ, նոր իշխանությունն արդեն կորոշի՝ ինչպես աշխատել գլխավոր շտաբի հետ, այլ տարբերակ գոյություն չունի: Եթե սրեցին իրավիճակը․ ո՞վ է դրանից օգուտ ստանալու, պետությունը հաստատ միայն վնաս է ստանալու»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ ինչ բանակացությունների երկրոդ փուլի մասին է խոսքը Նիկոլ Փաշինյանի հետ, եթե  իշխանությունը պնդում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է ազատվի պաշտոնից, բարձրաստիճան զինվորականները խառնվել են քաղաքականությանը:

«Բանակը քաղաքականության կխառնվեր, եթե աջակցեր որևէ քաղաքական ուժի, հավանությունը տար քաղաքական այս կամ այն գործողությանը, փորձեր կատարել գործողություններ, որոնք չեն մտնում իր գործառույթների մեջ, փորձեր խառնվել  քաղաքականությանը որպես առանձին խաղացող ուժ: Դրանցից որևիցե մեկը չի եղել: Կա պրոֆեսիոնալների կոչ, ովքեր տեսնում են վտանգը, իշխանությանը կոչ են անում օր առաջ մտածել այն խնդիրների լուծման շուրջ, որոնք իրենք են առաջացնում: Հերիք չէ այն խնդիրները, որ ունենք պատերազմի արդյունքում, կառավարությունը ավելի է բորբոքում մեր վերքերը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել