Հարգելի՛ հայրենակիցներ.
Դատարանը բավարարեց ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը.
Արա Սաղաթեյանը ազատ արձակվեց!
Միանում եմ երախտիքի խոսքերին։ Շնորհակալ ենք բոլոր սրտացավ եւ գիտակից մեր հայրենակիցներից մեր արդար գործին սատարելու համար։
Ի աջակցություն պարոն Սաղաթելյանի մեր ստորագրահավաքին միացան շուրջ 4000 հայրենակիցներ, այդ թվում՝ բազմաթիվ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ։ Շատերն էլ չհասցրին՝ առողջական եւ այլ խնդիրներով պայմանավորված։
Շուրջ 4000 իրավագիտակից անձ պատրաստակամություն էր հայտնել Արա Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու համար հանդես գալ երաշխավորությամբ։
Սակայն սա դեռ վերջը չէ!
Մեր պայքարը շարունակվում է՝ ի փրկություն մեր հայրենիքի եւ պետականության!
Կհանդիպենք վաղը՝ ժամը 15:00-ին, Բաղրամյան պողոտայում։
Մեր ուժը մեր միասնականության մեջ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել