Tert.am-ը գրում է.

Իշխանության ագրեսիվ և ոչ ադեկվատ դրսևորումները պայմանավորված են վախով, դա պարզ է նույնիսկ ցանկացած սկսնակ հոգեբանի. եթե այդքան պոտենցիալ ունեք, որ կարող եք կին լրագրողի Եռաբլուրում անվայել պատասխան տալ, ինչո՞ւ չեք հակադարձում թշնամուն, որն ամեն օր ծաղրում է մեզ, այդ ֆոնին այս ապաշնորհ իշխանությունը գործում է այն մարդկանց դեմ, որոնք հակադարձում են ադրբեջանական քարոզչությանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Պոպուլիզմի ամենավատ դրսևորումներից մեկն է, երբ այդ անձինք փորձում են իրենք իրենց արդարացնել։ Վազգեն Սարգսյանի եղբայրը սովոր է նրա անվան շվաքի տակ ապրել, թերևս դա է նրան պաշտպանել տարաբնույթ երևույթներից։ Կարծում եմ՝ շատ շուտով նա դուրս կգա եղբոր անվան շվաքից, մենք տեսնում ենք նրա իրական դեմքը։ Վարչապետն այսօր Եռաբլուր չբարձրացավ, փակել էին Վազգեն Սարգսյան փողոցն ու հարակից տարածքը, դա բերել էր քաղաքացիների արդարացի վրդովմունքի։ Մեկն ասաց՝ երբ քո գլուխը զրահապատ մեքենայից հանես, կլսես՝ ինչ հայհոյանքներ են տալիս քեզ, թվացյալ լեգիտիմությունն ի՞նչ արժե»,- ասել է նախկին մարզպետը:                                                                                                

Ըստ Հակոբյանի՝ այս իշխանությունն ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի էջը փակված է համարում, նրանք կա՛մ կատարյալ հիմար են, կա՛մ դավաճան, բայց քանի որ անցած երեք տարում որևէ լավ արդյունք չի գրանցվել, ավելի ճշմարտանման է միտումնավոր դավաճանությունը. «Սյունիքը կարող է վաղը հանձնեն, հայկական կողմը մատը մատին չի տալիս, իսկ ադրբեջանցիները նոյեմբերի 9-ից ինժեներական աշխատանքներ են կատարում։ Նրանք երեկ ևս մեկ հենակետ են դրել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել