Armsport.am-ը գրում է.

Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում երեք սեթում պարտվել է մրցաշարի երկրորդ համար Ստեֆանոս Ցիցիպասին։ Հույն թենիսիստը հաղթել է 4-6, 6-3, 7-5 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

Ցիցիպասը այս հաղթանակից հետո կբարելավի իր դիրքը նաև ATP-ի վարկանիշային աղյուսակում՝ բարձրանալով 5-րդ տեղ ու շրջանցելով Ռոջեր Ֆեդերերին։

Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Մարտոն Ֆուչովիչը։ Նա երկու սեթում 6-3, 6-2 հաշվով հաղթել է Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել