Tert.am-ը գրում է.

Ինչ խնդիր են իշխանությունները փորձում լուծել ինձ կալանավորելով, նույնիսկ իրենք չեն հասկանում: Իմ խոր տպավորությամբ իշխանության գլխում պարբերաբար իրար հակասող մտքեր են ի հայտ գալիս, որը համապատասխան հոգեվիճակի արդյունք է: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց, պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է ցանկանում լուծել իշխանությունը՝ իրեն կալանավորելով, ասաց  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

«Այս ընթացքում կատարվեց մի աննորմալ ապօրինություն, որը սկսվեց այն պահից, երբ եկան գրասենյակ խուզարկության: Եկել էին գրասենյակ, որտեղ գտնվում էի ես, բայց արձանագրել էին կողքի՝ հիմնադրամի գրասենյակը: Առաջին վայրկյաններից բոլորին արգելեցին օգտվել հեռախոսներից, առգրավվեցին ամբողջ տեխնիկան և որոշ փաստաթղթեր, ապա այդ թղթերից մի քանիսը ներկայացրին դատարան, իբր առգրավել են իմ սենյակից»,-նշեց Արա Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը քաղաքական էր, կազմակերպված և նպատակաուղղված՝ երկրի իշխանության, մասնավորապես, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Սա դուք տեսաք նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարության մեջ, որտեղ նշված է, որ ինքը հոկտեմբերի 27-ին զրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ բացատրելով, որ թույլ հիմքերով քաղաքական նպատակներով քրեական գործեր հարուցել չի կարելի: Այս գործը հենց այդ գործերից է, որի պատճառով Համբարձումյանը հրաժարական է տվել: Ինչ վերաբերվում է վարույթը իրականացնող մարմնի վարքագծին, քննիչն ամբողջ նիստի ընթացքում փորձում էր մոլորեցնել դատարանին, ներկայացնում էր աղճատված տվյալներ, ընդհուպ աղճատվել էր գաղտնալսումը, ես ասում եմ մի բան, իրենք թղթերով բերել էին ուրիշ բան, կարծես թե դատարանն էլ դեմ չէր մոլորվելուն, որի արդյունքում ես հայտնվեցի մեկուսարանում»,-ասաց Արա Սաղաթելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել