Tert.am-ը գրում է.

Արա Սաղաթելյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար, նա իմ ընկերն է, և ես այստեղ եմ՝ hաջակցություն Արա Սաղաթելյանի. Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Արա Սաղաթելյանի կալանավորելու դեմ բողոքի որոշումը:

«Շատ-շատերը, ովքեր չէին ճանաչում Արա Սաղաթելյանին՝ որպես Ադրբեջանի դեմ հակաքարոզչություն իրականացնող մարդու, ճանաչեցին: Սաղաթելյանը եղել է այն մարդկանցից, որոնք գտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների և մեդիա դաշտի և նախագահի աշխատակազմի, վատ առումով, ուշադրության կենտրոնում, որովհետև իր գործունեության ընթացքում փլուզվել են ադրբեջանական քարոզչամեքենայի շատ թեզեր: Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, հիմք է տալիս ենթադրելու, որ նրան ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին, չունենք նման փաստեր, բայց այն երևույթները, որոնք տեղի են ունենում, վերլուծում ես, նման ենթադրություն կարելի է անել»,-ընդգծեց նա:

Հարցին, թե «ֆեյքեր» որսալը բա՞րդ է, Վանեցյանը նշեց, որ կան որոշակի խնդիրներ, բայց մի բան պարզ է, որ Սաղաթելյանին ձերբակալել են մոտ 10 օր, բայց այդ «ֆեյք» օգտատերը շարունակում է ավելի ակտիվ գրառումներ անել համացանցում, որն ուղղակի ծիծաղ է առաջացնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել