Շնորհավոր ծննդյանդ տոնը Սպարապետ:
Այն պատերազմը, որին դու տվել էիր ինչ որ կարող էիր և ձեռք բերել հպարտություն, այլևս դարձրել են պատմություն: Դավադիրները, որոնք ժամանակին քեզ էլ էին շրջապատել, բայց չէին բացահայտում իրենց էությունը՝ այս վերջին պատերազմում բացահայտեցին: Նրանք հողին հավասարեցրեցին ոչ միայն քո, այլ մեր բոլորիս ձեռք բերած հպարտությունը:
Սակայն քո հիմնադրած Բանակը, թեև ծանր վիրավոր, բայց կանգուն է: Հիմքերն ամուր են, ոգին՝ անկոտրում: Վստահ եմ, որ դիմանալու է, և քո հուշերի հետ դեռ Շուշի է գնալու:
Արձանիդ համար, ներող եղիր Սպարապետ: Սրանք մի ամբողջ Հայրենիք ու հազարավոր երիտասարդ կյանքեր են հանձնել թշնամուն ու բոլորովին դարդ չէն անում: Սրանք մի ամբողջ ժողովուրդ են պառակտել, քո դաշտային հրամանատարիներին են անարգել, քո ժամանակի հերոսներին են դատափետել:
Արցախյան հաղթանակի մեռոնին սրանք թույն են խառնել, ու այդ թույնը խմացրել են մի ողջ ժողովրդի: Բայց պայքարը դեռ շարունակովում է Սպարապետ: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Ամեն բան լավ է լինելու: Մենք սիրում ենք մեր Հայրենիքը, և այսօր այն միակ անփոխարինելի արժեքն է, որի համար արժե ապրել ու պայքարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել