Tert.am-ը գրում է.

Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն: Այս հարցին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն, բա ընթացիկ հոգեկան տառապանքնե՞րը, և նրանք արհեստական ձևով ձգձգում են գերիների հարցը և սա նույնպես հոգեկան բռնության ձև է, տեսեք՝ ինչքան է այս հարցը ազդում հայկական ներքին կարգավիճակի վրա, այս պայմաններում խաղաղ գոյակցություն հնարավոր չէ, նրանք նվաստացնում են մեր արժանապատվությունը ամեն օր»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց՝ հայատյացությունը կարևոր ցուցիչ է այն մասին, խաղաղ գոյակցությունն անհնար է, ադրբեջանական կողմը էթնիկ հիմքով մարդասպանություն է կատարում:

«Ադրբեջանում գոյություն ունեն էթնիկ հիմքով և դրդապատճառներով պայմանավորված հանցագործություններ հայերի նկատմամբ և սպանություններ հենց առաջին հերթին, և դա հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հայատյացությունը գեներացվում է բարձրաստիճան քաղաքական ուժերի կողմից՝ նախագահի գլխավորությամբ։


Արման Թաթոյանը նաև անդրադարձավ գերիների հարցին՝ նշելով, որ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, ապօրինի է, դրանք եռակողմ հայտարարությանը հակասող գործողություններ են:

«Մեր գերիներն Ադրբեջանում պահվում են ապօրինաբար: Միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է գերի պահելը՝ ամսաթվով պայմանավորված, քանի որ մենք գործ ունենք ընթացիկ զինված կոնֆլիկտի հետ, և այդ կոնֆլիկտը դեռ չի դադարել։ Եթե կա զինված ընթացիկ հակամարտություն, ապա մենք գործ ունենք գերիների հետ: Այն, ինչ անում է Ադրբեջանը, հակասում է եռակողմ հայտարարությանը»,- ասաց Թաթոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել