Tert.am-ը գրում է.

Իրենք բոլորը գիտեն, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իմ հերոսը չի եղել, բայց երբ իրենք ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի, և այստեղ անազնիվ մոտեցում կա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցադրումներին։

Նա հարց բարձրացրեց, թե մենք ուզո՞ւմ ենք ունենալ անկախ դատական իշխանություն, թե՞ ուզում ենք ունենալ կամակատար դատական իշխանություն, որից գոհ կլինի հենց իշխանությունը։ Ըստ նրա՝ ինդիկատորն այն է, որ եթե իշխանությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել։

«Երբ իշխանություններն ասում են՝ կապ են տեսնում Ռուբեր Վարդազարյանի և Արթուր Վանեցյանի միջև՝ եփած հավը կծիծաղի, այդ մարդիկ 600 անգամ հրապարակային հայտարարել են, որ ընկերներ են և այդ մասին գիտեին, երբ Ռուբեն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Այս երկիրը դարձել է օդում խոսակցությունների երկիր, ով ում ինչի մեջ ասես օդում կարողանում է մեղադրել։ Հո ասելով չի, ինչ ասես ունեք, նկարում եք, կա փաստ՝ գնացեք բռնեք»,–ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ պատգամավորներից ոչ ոք չի դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորների» մասին հայտարարությունը, և ԲԴԽ–ն շրջել է դա իրենց դեմ, հղում է կատարել դրան։ Պատգամավորը նկատեց, որ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել