նիկոլից ավելի նիկոլական Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը, շնորհավորել է Վազգենի ծնունդն ու նշել. «Ներեք մեզ և երկնքից ուժ տվեք, որովհետև դու գիտես և ես էլ հավատում եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»։
Հասկանո՞ւմ եք, Արցախի հաղթանակն ու Հայաստանի անկախությունը կերտածներից Վազգենի ախպերը, ով այս օրերին անվերապահորեն սատարում է նիկոլ փաշինյանին, հավատում է եղբոր այն խոսքերին, որ 21-րդ դարը մերն է լինելու։ Թե ո՞նց, ինչի՞ հաշվին՝ չի նշում։
Արամ, Վազգենն այդ խոսքերի հետ մեկտեղ նաև ասում էր. «Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները»։ Արամ, դու կարծում ես Շուշիին «Շուշա» ասող նիկոլն ու իր թիմը, Շուշին ադրբեջանական համարող նրա աջակիցները գիտե՞ն ինչ ասել է անկախություն, ազատություն ու հաղթանակ։ Դու կարծում ես եղբայրդ կհպարտանա՞ր, տեսնելով, թե ոնց է մի ոչնչություն մայրաքաղաքի սրտում բոլորից բարձր բղավում, որ Շուշին ադրբեջանական ա։ Կհպարտանա՞ր, տեսնելով քեզ նրանց շարքերում կանգնած։ Դժվար։ Բայց փաստն էն ա, որ հիմա դու կանգնել ես այդ ամբոխի կողքն ու խոսում ես Վազգենի փոխարեն, Վազգենի անունից։ Ես քո փոխարեն կլռեի, հանուն Վազգենի հիշատակի՝ կլռեի։ Բայց դու դեռ խոսում ես...
Սարոյանը ճիշտ էր ասում՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է։ Սենց չպետք ա լիներ։ Սա ճիշտ չի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել