Tert.am-ը գրում է․

Ուղիղ 10 օր առաջ` փետրվարի 22-ի գիշերը, ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի՝ առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին, և կատարեցի 3 հարցադրում. ի՞նչ էր սա`առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:

«Ընդ որում՝ ես օդանավի հնարավոր առևանգման մասին տեղեկությունն ստացել եմ գրառմանս նախորդող` կիրակի օրը երեկոյան: Եվ ինձնից պահանջվեց ընդամենը 30-35 րոպե և´օդանավը, և´ նրա գրանցման համարը, և´շահագործող ավիաընկերությունը, և´կատարած երթուղին իր մանրամասներով հայտնաբերելու համար:

Չեմ մանրամասնի՝ ինչպես: 

Իմ գրառումից հետո, հաջորդ օրը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «...առևանգման մասին տեղեկություն չենք ստացել  (ուշադրություն) համապատասխան մարմիններից...»

Ովքե՞ր են էդ համապատասխան մարմինները, եթե ոչ դուք:

Այսօր նույն ՔԱԿ-ը նոր հայտարարություն է տարածել, որը ես կամաչեմ որակավորել:

Հիմա հերթով`

1. ՔԱԿ բացատրությունից ստացվում է, որ տաջիկ օդաչուներն են առևանգել օդանավը:

Չեմ հավատում: Օդաչուն` առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի,  թռիչքուղի չի ընտրում: Նախնական պլանը տրվում է, տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման և վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի): Այնպես, որ Տալլին-Վառնա թռիչքը նախապատրաստվել է այն կատարելուց ամենաքիչը 2 օր առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել