Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղից ունեցած հիշողություններով․

«Ես երջանիկ էի խաղալ Կրիշտիանուի հետ։ Պետք է նշեմ, որ նրա գնալուց հետո ես թիմում սկսեցի այլ դեր խաղալ։ Նա տարվա ընթացքում 50-60 գոլ էր խփում, այդ իսկ պատճառով ես պետք է հարմարվեի դրան։ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է Բենզեման։

Բենզեման ու Ռոնալդուն միասին «Ռեալ» են տեղափոխվել 2009 թվականին։ Ընդհանուր առմամբ անցկացրած 9 մրցաշրջանում 15 տիտղոս են նվաճել, որոնցից 4-ը՝ Չեմպիոնների Լիգայում։

2020/21 մրցաշրջանում Բենզեման Իսպանիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայում ֆրանսիացին 5 խաղի է մասնակցել՝ դառնալով 4  գոլի հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել