Tert.am-ը գրում է.

Թուրքիայում լավ գիտակցում են, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին իրենց հայտարարությունները ցավագին են ընդունվում մեր հանրության՝ իմունիտետ ունեցող հատվածի կողմից. այս անարգել տեղեկատվական հաղթարշավը, որը Թուրքիան կազմակերպել է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ուղեկցվում է մեր հասցեին անթաքույց ծաղրուծանակով և անարգանքով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

«Ո՞ւր է ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը, ինչո՞վ էր զբաղված պատերազմի ընթացքում, բացի հուսալուց, որ ԵԽԽՎ-ում պետք է ինչ-որ բան անել։ Խորհրդարանն ունի բարեկամության խմբեր տարբեր երկրների հետ, ի՞նչ էին անում նրանք պատերազմի օրերին։ Մեր պետական մեքենան պետք է այս թմբիրից դուրս գա, պատասխանատուները պետք է ուշքի գան, աշխատեն։ Այս հարահոսի մեջ շատ մեծ է հանցավոր անգործության գինը»,- ասել է պատմաբանը:                                                                                                            

Ըստ Տեր-Մաթևոսյանի՝ վերջին երեք տարում ամեն ինչ արվեց, որ խաչ քաշվի անցյալում ձևավորված ավանդույթների վրա, և շատ մտահոգիչ է այն հետագիծը, որը թողնելու է այս իշխանությունը. «Անցած տարեվերջին Բաքվում Ալիևն ու Էրդողանը, ի թիվս այլ պայմանագրերի, կնքեցին նաև տեղեկատվական գործակցության հուշագիր։ Թուրքական և ադրբեջանական պետական մեքենաները սիներգիայի մեջ են, Բաքվից եկող ձևակերպումներն առանց խմբագրման հայտնվում են թուրքական լրատվական դաշտում։ Այս ամենի դիմաց ՀՀ-ն մենակ է մնացել, ավելին՝ ադրբեջանական քարոզչությանը դիմակայելու պետական ճարտարապետությունը փլուզված է, դրա հեղինակները՝ Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Անժելա Էլիբեգովան, հետապնդվում են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել