Tert.am-ը գրում է.

Գլխավոր շտաբի պետը, եթե կարծում է՝ ես դավաճան եմ, ինձ պետք է գնդակահարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Եթե գլխավոր շտաբի պետը գտնում է, որ Հովիկ Աղազարյանը դավաճան է և ինքը Հովիկ Աղազարյանին չի գնդակահարում, ապա դավաճանը հենց ինքն է: Պետք է ամեն բան դնեն իրավական հիմքերի վրա, որ ամեն բան քաղաքացիների համար պարզ լինի»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Նա նաև նշեց՝ ոչ մի երկրում ԶՈՒ-ի գլխավոր շտաբը այսպիսի հայտարարություն չէր անի, իսկ Հայաստանում անում են: «Ոչ մի երկրում Գլխավոր շտաբը չէր կարող այդպիսի հայտարարություն անել, իսկ Հայաստանում անում է, քանի որ այստեղ քաղաքացին իրեն ազատ է զգում»,- ասաց պատգամավորը:

Հովիկ Աղազարյանը նաև նշեց, որ Վազգեն Մանուկյանի բռնության կոչերից հետո իրենք ստիպված էին հավելյալ ուժեր ավելացնել ԱԺ-ի տարածքում:

«Վազգեն Մանուկյանի կոչերը՝ գրավենք իշխանություն և շենքերը, բանակը ոտքի կկանգնի և այլն, հիմք են տալիս մտածելու՝ միգուցե դա ուղիղ իմաստով չէ ասվում, բայց անկասկած կգտնվեն ուժեր, որոնք այդ իրողությունը կօգտագործեն և կանեն սադրիչ գործողություններ: Երեկ լրացուցիչ ուժեր են կանգնեցվել Ազգային ժողովի տարածքում, որտեղ պետք է տեղի ունենար Կառավարության հետ հարց ու պատասխան»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել