Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի վաղը՝ 16։00–ին։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Արա Սաղաթելյանը մեղադրվում է 3 հոդվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել