Tert.am-ը գրում է.

Թաջ Մահալը փակվել է, իսկ զբոսաշրջիկները տարհանվել են այն բանից հետո, երբ Ուտտար Պրադեշ նահանգի ոստիկանությունն ահազանգ է ստացել ռումբի առկայության մասին, հայտնում է հնդկական ND TV լրատվականը։ Զանգը կատարվել է ոստիկանության թեժ գծին։

Իշխանությունները տեղում ստուգումներ են անցկացնում: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ մինչ այժմ ռումբ չի հայտնաբերվել և որ շարունակվում են զանգահարողի ինքնությունը բացահայտելուն ուղղված աշխատանքները։

«Այսօր առավոտյան անհայտ անձը զանգահարել է և ասել, որ Թաջ Մահալում ռումբի պայթյուն կլինի: Ստորաբաժանումներն շտապ մեկնել են դեպքի վայր։ Մինչ այժմ, մեր դաշտային ստորաբաժանումները ռումբի հայտնաբերման մասին որևէ տեղեկատվություն չեն հաղորդել», - ասել է Ագրայի գլխավոր տեսուչ Ա Սաթիշ Գանեշը և հավելել, որ դա 99 տոկոս հավանականությամբ կեղծիք է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել